Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջևկայացած հանդիպումը թե՛ Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։
Մեր հասարակությանը սակայն մի շարք հարցերի շրջանակում, կարծում եմ՝ պետք է հետաքրքրի նաև մի հանգամանք՝ արդյոք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրյա պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված և անմարդկային հանցագործություններ կատարած ահաբեկիչների խնդիրը։ Ի վերջո, հայկական կողմն այս հարցում ունի հստակ ապացույցներ՝ Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանների քրեական գործի տեսքով։
Ուստի չափազանց կարևոր կլինի հասկանալ, թե որքանո՞վ «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությանը փաստացիորեն սատարող էրդողանական վարչախումբը,, դիցուք, այս հարցով, ինչն էլ ևս մեկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թե որքանո՞վ է այն անկեղծ հարաբերությունները կարգավորելու իր «ձգտման» մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել