Չեմ կարող լռել. Ավետիք Իշխանյանը ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանի ելույթի մասին
Լսեցի Վարդենիսի ՔՊ-ական Նաիրա Մանուչարյանի խոսքը ՔՊ-ական ավագանիների ժողովում։
Անկեղծ եմ ասում, լսեցի ու ապշեցի։ Նախ, որոշեցի չանդրադառնալ, քանի որ մտքիս միայն․․․ վատ խոսքեր էին գալիս։ Բայց լռել չեմ կարող։ Սույն տիկին քպ-ականը, թաքնվելով, իբր քրիստոնեական արժեքների տակ,իրականում, անամոթաբար թշնամություն է բորբոքում արցախցիների դեմ։ Իհարկե, կարելի է սրան հակադարձել զուտ իրավապաշտպանական տեսակետից, այն է՝ խտրականության դրսևորում՝ կրոնի, բնակության վայրի, ավանդույթների հիմքերով։ Այս ամենը նկատե՞լ են, հայտարարություն արել, արդյոք իրավապաշտպանները։ Իհարկե՝ ոչ,քանի որ 2018թ․ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ամրապնդման ուղին։
Իսկ իրականում, այս ամենը հերթական խարանն է մեր հասարակության ճակատին։ Էլ չեմ ուզում խոսել տիկնոջ տգիտության մասին։ Նախ, այդ դու՞ ես եղել 30 տարի առաջ քրիստոնյա։ Տարիքդ չգիտեմ, բայց եթե չափահաս ես եղել, ապա եղել ես կոմերիտական-աթեիստ։
Պատահակա՞ն էր արդյոք, այս տիկնոջ խոսքերը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ նա զգալով իր պաշտելի բռնապետիկի Արցախից հրաժարվելու միտքը, իր հերթին սկսում է հակաարցախյան քարոզչությունը։ Եվ այս տիկինը պարզվում է մանկավարժ է։ Եվ նա մտնում է դպրոց, դասավանդու՞մ։ Իսկապես ողբամ քեզ հայոց աշխարհ, եթե մանկավարժներդ այսպիսիք են։ Բա, դու՞ք, այ դահլիճում հավաքվածներ, որ հանգիստ լսում էիք այդ խոսքերը։ Բա, դուք մա՞րդ եք, հա՞յ եք, թե՞․․․


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել