Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են. Տիգրան Աբրահամյան
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատից ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե Ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, ոչ միայն հակառուսական, այլ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել։
Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել է և նրանք մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանին։
Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որի հիմքում, երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։
Սակայն պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա։
Հիմա արդեն պարզ է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ և գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել