ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ
ՄԱԿ ԱԽ նոր բանաձեւի համապատասխան՝ ԵՄ-ն խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ ԿԺԴՀ քաղաքացիները չեն կարողանա աշխատանքի թույլտվություն ստանալ ԵՄ երկրներում, հայտնում է DW-ն։
Բացի այդ՝ ԵՄ-ն բացարձակ արգելք է սահմանում Հյուսիսային Կորեայից երկաթ, ածուխ, երկաթի հանքանյութ, ծովամթերք, կապար ու կապարի հանքանյութ արտահանելու վրա, ասվում է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ ԱԽ բոլոր 15 անդամները՝ այդ թվում Ռուսաստանն ու Չինաստանը, հավանություն են տվել ԿԺԴՀ նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւի նոր նախագծին։ Փաստաթուղթը նախատեսում է ամբողջական արգելք Հյուսիսային Կորեայից տեքստիլ արտադրանքի արտահանման նկատմամբ, նաեւ սահմանափակում է Փհենյանին նավթամթերքի վաճառքը՝ տարեկան երկու միլիոն բարելով։
Բացի այդ՝ սահմանափակվում է նավթի մատակարարումները ԿԺԴՀ՝ դրա ծավալները չպետք է գերազանցեն վերջին 12 ամիսների ցուցանիշները։ Հյուսիսային Կորեա հեղուկ ածխածինների հիմնական մատակարարը Չինաստանն է։ ԱԽ-ն նաեւ արգելել է Փհենյանին վաճառել կոնդենսատներ ու գազակոնդենսատային հեղուկներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ