2022 թ. հայ ազգի առջև կանգնած են կենսական նշանակություն ունեցող ճիշտ նույն խնդիրները, որոնք 2021 թ. այդպես էլ չհաջողվեց լուծել
2022 թ. հայ ազգի առջև կանգնած են կենսական նշանակություն ունեցող ճիշտ նույն խնդիրները, որոնք 2021 թ. այդպես էլ չհաջողվեց լուծել։ Նշեմ դրանցից, թերևս, ամենակարևոր 11-ը.
1. Իշխանությունից հեռացնել փաշինյանական խունտան։
2. Ստեղծել 40 տարեկանը լրացած արհեստավարժ, ոչ-կուսակցական մասնագետներից բաղկացած ժամանակավոր կառավարություն։
3. Վերակազմակերպել ու վերազինել Հայկական բանակը։
4. Առաջանցիկ տեմպերով կառուցել հայրենական ռազմաարդյունաբերական համալիրը և տալ Հայկական բանակին ռազմական արտադրանքի ավելի ու ավելի լայն տեսականի։
5. Ստեղծել լավ մարզված, արդյունավետ և մեծաթիվ բանակային պահեստազոր։
6. Ստեղծել բազմահազարանոց զինված աշխարհազորային ուժեր՝ ներգրավելով այդ գործում Հայաստանի Հանրապետության 21-ից մինչև 55 տարեկանը լրացած ամբողջ արական բնակչությանը և նույն տարիքի կամավոր կանանց ու աղջիկներին։
7. Կազմակերպել զանգվածային հայրենադարձություն, ներառյալ տունդարձի, ձեռնարկատիրական, մասնագիտական ու կրթական ծրագրերի, բանակային ծառայության և այլ հնարավոր միջոցներով և ուղղություններով։
8. Ստեղծել իշխանության, «ընդդիմության» և օտարերկրյա կենտրոններից անկախ այլընտրանքային հայկական ԶԼՄ-ներ՝ օգտագոծելով նորագույն տեխնոլոգիաների լայն հնարավորությունները։
9. Առավել լայնորեն ներգրավել Սփյուռքի ֆինանսական և մասնագիտական ներուժը Հայաստանի տնտեսության զարգացման գործին։
10. Սյունիքը դարձնել մի շարք փոխկապակցված պաշտպանական շրջանների բաժանված անառիկ ամրոց։
11. Պետական և հասարակական մակարդակներով վճռականորեն պաշտպանել հայ ժողովրդի արժանապատվությունն ու պատիվը բոլոր տեսակի արտաքին տեղեկատվական ու հոգեբանական դիվերսիաներից ու այլևայլ հարձակումներից։
Գալդ բարի լինի, 2022 թվական։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել