Ծրագրին դեմ են Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը, իսկ չինական կողմը դրան դեռևս չի մասնակցում
Հայաստանի Մեղրիի տարածաշրջանով «մայրցամաքային» Ադրբեջանը Նախիջևանին ու Թուրքիային կապող երկաթուղու և այլ կապուղիների կառուցման ու գործարկման ծրագիրը, որն, ըստ էության, միտված է նաև կյանքի կոչելու էրդողանական վարչակարգի համաթուրանական նկրտումները, հաճախ փորձ է կատարվում ներկայացնելու Արևելք-Արևմուտք տրանսպորտային հանգույցի մաս դառնալու հրապուրիչ քողի տակ։
Իրականում այդ հանգույցը ենթադրում է թուրքական կողմից նախաձեռնված Չինաստանը Եվրոպային կապող Անդրկասպյան «Միջին միջանցքի» գաղափարը, որը հանդես է գալիս որպես այլընտրանք, համապատասխանաբար, Ռուսատանի և Իրանի տարածքներով անցնող «Հյուսիսային» և «Հարավային միջանցքների»։
Խնդիրն այն է, որ առանց չինական ներգրավվածության և աշխարհաքաղաքական ու տնտեսական աջակցության, այս թուրքական նախաձեռնությունը գրեթե ոչ մի հնարավորություն չունի կենսունակ և արդյունավետ լինելու, ուստի էրդողանական վարչախումբը փորձում է դրա գրավչությունը բարձրացնել՝ ամեն ջանք գործադրելով այն տեղափոխելու Հայաստանի տարածք, որը ոչ միայն կկրճատի դրա երկարությունը, այլ նաև Վրաստանի լեռնային հատվածից այն կփոխադրի ավելի ցածրադիր աշխարհագրական գոտի՝ Արաքսի հովիտ։
Ակնհայտ է, որ ծրագրին դեմ են Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը, իսկ չինական կողմը դրան դեռևս չի մասնակցում՝ նաև հաշվի առնելով հենց Թուրքիայի համաթյուրքական հավակնությունները,, հետևաբար «Միջին միջանցքը»,դեռևս մնում է գրեթե բացառապես թուրքական աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը սպասարկելուն միտված նախաձեռնություն և տեսլական։
Լուսանկարում՝ Կարսից Բաքու ուղևորվող գնացքը
#հարափոփոխ_տարածաշրջանը


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Ավստրիան մերժել է Իրանի փոխնախագահի մուտքը Վիեննա՝ մասնակցելու ԱԷՄԳ-ի համաժողովին