Ուսապարկերի տկզարացման նուրբ արվեստը
Շնագայլերի ոհմակի կանոններով, ՍՈՎԸ՝ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԵՔՆ Է, և սեփական մաշկի փրկելը կարող է ցեղակցին ոչնչացնելու հիմնավոր պատճառ հանդիսանալ։ Իրականում երեկվա իրադարձությունները ոչ միայն վկայում էին այդ մասին, այլև այն մասին, որ ՔՊ-ում այդ գործընթացը սկսված է և կտրուկ ակտիվանալու միտում ունի։
Չէ, ես չեմ խոսելու ՔՊ կողմից Երևան քաղաքի ղեկավար նշանակված «հեղափոխության ծաղրածուի» մասին և ժանրի կանոններով չեմ գովերգելու այն կեղտին, ով հիմնական «արտաթորանքի» հետ ուղղակի լեզու չի գտել։ Այո, իմ քաղաքը իր պատմության ընթացքում ունեցել է պատմության ընթացքում ամենավատ քաղաքապետին, ով 3 տարի շարունակ ոչնչացրել ու քանդել է և՛ բառիս բուն, և՛ փոխաբերական իմաստներով...
Ես ուզում եմ արձանագրել այն փաստը, որ երեկ ՔՊ-ն հայտարարեց ուսապարկերի՝ տկզարացման գործընթացի ակտիվ բացման մասին։ Նշանակալի է նա, որ հայտարարողը մի արարած էր, ով ժամանակին, երբ իր ամենաբարձր նշաձողը սկետչերում դիակի դեր խաղալն էր, հպարտանում էր Սեդրակ Քոչարյանի հետ որոշակի հարաբերություններով, ինչը նրբորեն անվանում էր՝ ընկերություն, հետո արդեն, ոչ վաղ անցյալում, հրապարակավ, «հեղափոխության ծաղրածուին» հայտարարում էր որպես «ընկեր», իսկ այժմ...
Չէ, ես հասկանում եմ, որ կար ժամանակ, որ ՀՀ իշխանությունը զավթեց ազգադավ ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանը և իր հետ բերեց մի տրցակ ուսապարկեր, տեղավորելով նրանց, այն ժամանակ դեռ գոյություն ունեցող պետության ամենատարբեր աթոռներին, մի պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է գործի խիստ հրահանգավորված և չպետք է իրենից անձ ներկայացնի։ Սրա հետ կարծես համակերպվել էինք որպես արդի իրականություն և այս հարցում ոչ մեկս, նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները կասկած չունեին։ Սակայն այժմ տրված է արդեն ՔՊ տկզարացման մեկնարկը։ Չլուսաբանված հետևորդների համար պարզաբանեմ՝ Տկզար, գավառական լեզվով՝ պարկապզուկ։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ երբ այլևս կարիք չկա նվագելու, նա շարունակում է ձայն հանել


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին