Հայկոն, վախկոտ է ու անվճռական, ուստի ոչինչ էլ չի անի. Ռուբեն Մելիքյան
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ավագանու հերթական նիստն է։ Նիկոլականներն այն կտապալեն, որպեսզի սեղմ ժամկետում մեկ այլ նիստ հրավիրեն, արդեն՝ արտահերթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ օրակարգային հարցով՝ աթոռազրկել Կարգին Հայկոյին ու քաղաքապետ կարգել ինչ-որ երրորդ սորտի նիկոլականի։
Իսկ ի՞նչ կանի Հայկոն։ Ոչինչ։ Վեշերը կհավաքի, մի ինչ-որ սրտաճմլիկ ուղերձ կհղի «Սիրելի երևանցիներին» ու կգնա տուն։ Ու վերջ։
Ինչու՞ ոչինչ չի անի։ Որովհետև վախկոտ է։ Որովհետև ի վիճակի չէ կռիվ տալ իր «ճշտի» համար։ Որովհետև ցանկանում է ջուրը մտնել, բայց չթրջվել։
Հետևաբար այն ամենը, ինչ կկատարվի, կլինի արդար ու ճիշտ։
Հայկոն լավ գիտի, որ հազարավոր Երևանցիներ (ի դեպ ես նրանց թվում ՉԵՄ) պատրաստ են իր կոչով գալ քաղաքապետարան ու խափանել քպ-ական ոչնչությունների նոմենկլատուրային ծրագրերը։ Շատ լավ գիտի, որ նման մարդիկ կան ու նրանցից շատերը վճռական են։
Բայց ինքը՝ Հայկոն, վախկոտ է ու անվճռական։ Ուստի ոչինչ էլ չի անի»։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին այսօր նիստ ունի նշանակված, սակայն ըստ մամուլի տեղեկությունների «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է բոյկոտել այն, իսկ ահա վաղը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծն է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել