Մտածող հայի համար, այս ամենը լսելը, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է. Հասրաթյան
Երբ հաշվարներդ կառուցում ես մտածելու անընդունակ զանգվածների միջոցով իշխանությունը զավթելու և այն մինչև վերջ պահելու տրամաբանությամբ, հաշվիր, որ երկիրդ անհույս է և անապագա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. « Մտածելու անընդունակ զանգվածները 2018-ին գնացին «հեղափոխության» ճանապարհով ոչ այնքան նրա համար, որ «ազգային ինքնագիտակցության հրամայականով» ուզում էին երկիրը դարձնել ավելի հզոր ու արդար, որքան հանուն այն բանի, որ կամ կողքի բարեկեցիկ ապրողի ունեզրկման հաշվին իրենք դառնան ունևոր, կամ էլ հակառակ դեպքում՝ կողքինին ունեզրկելով, նրան դարձնեն այնպիսին, ինչպիսինն իրենք են...
...Մտածելու անընդունակ զանգվածների «նվիրական» մասնակցությամբ տեղի ունեցած «հեղափոխության» անցած երեքուկես տարիների ընթացքում, իրոք, շատ բան է փոխվել, բայց, ավաղ, չի փոխվել այն, ինչն իրականում ցանկանում էին փոխել նրանք... Նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլև կորցրել և կորցնում են այն ամենը, ինչ ունեին մինչ այդ...
Հ.գ.-Այսօր զրուցում էի 44-օրյա պատերազմում որդի կորցրած և անցած երեք ու կես տարիներին սեփական կաշվի վրա, բացի ցավից, այլ զգացում չունեցած իմ ծանոթներից մեկի հետ.. Շարունակում էր արտահայտվել նույն ոգևորությամբ, ինչպես արտահայտվում էր 2018-ի «հեղափոխության» օրերին... Մտածող հայի համար, այս ամենը լսելը, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է»:


















































Այսօրվա իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի հայկական պետականություն. Հասրաթյան
Օրվա իշխանությունը հերթական անգամ հանդես եկավ «վարպետաց դասով»՝ դրսևորելով շնագայլերին հատուկ ագրեսիվություն. Հասրաթյան
Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել