2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի
2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի: Դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Ապշերոնի սուլթանատի ԱԳՆ-ն՝ փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է միլիարդավոր դոլարների հասնող բնապահպանական ու տնտեսական վնասների վնասին, որոնք իբրև հասցվել են Ադրբեջանին հայերի կողմից:
Մասնավորապես, թիրախում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդյունքում Ողջի գետիկ աղտոտումը քիմիական թափոններով: Նշվում է, որ հենց այդ գետն է ապահովում Ադրբեջանի խմելու ջրի շուրջ 30%-ը:
Դրա հետ մեկտեղ խոսվում է նաև հայկական կամ Հայաստանի կողմից ներգրավված կապիտալով 5 հանքավայրերի շահագործման արդյունքում Ադրբեջանին հասցված վնասի մասին: Առանձնացվում են Vallex Group, First Dynasty Mines, Base Metals, Lydian International, GeoProMing, Vedanta Group ընկերությունների անունները: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Franck Muller ժամագործական ընկերության սեփականատեր Վարդան Սիրմակեսին, որը «օկուպացված տարածքներում» արդյունահանել է 302 մլն դոլարի ոսկի: Առանձնացված են նաև նույն տարածքներում ծառահատման խնդիրները՝ որակվելով որպես «բնապահպանական ահաբեկչություն»:
Առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ ենթակառուցվածքների ու ռեսուրսների օգտագործմանը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայտերը վերաբերելու են 20 ենթակայանների, 16400 կմ էլեկտրահաղորդման գծերի, 2000 կմ գազամուղերի «ոչնչացմանն ու թալանմանը»: Այս ամենին Բաքուն գումարում է նաև «հայկական օկուպացիայի հետևանքով» Խուդաֆերինի ու Ղըզ Ղալասի հիդրոօբյեկտների կառուցման ձախողումը:
Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա, բնականաբար, ազերիները կրկին փորձում են օրակարգ բերել Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը: Միաժամանակ պնդում են, որ զրկվել են Շուշիի (412 խմ) ու Քելբաջարի (3093 խմ) երկրաջերմային պաշարների օգտագործման հնարավորությունից:
Սա է «խաղաղության դարաշրջանի» իրական պատկերը:
Հիբրիդային պատերազմը շարունակվում է:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել