«Իրմա» փոթորկից հետո օվկիանոսի առափնյա հատվածները չորացել են
Համացանցի օգտատերերը լուսանկարներ են տեղադրում օվկիանոսի առափնյա հատվածներից, որոնք «Իրմա» փոթորիկը ժամանակավորապես չորացրել է։
Բահամյան կղզիների եւ Ֆլորիդայի բնակիչները տարածել են անսովոր երեւույթի լուսանկարներ եւ տեսանյութեր։ Ուժեղ տեղատվության պատճառով թվում է, թե օվկիանոսը «չորացել» է։ Բանն այն է, որ փոթորկի կենտրոնում շատ ցածր ճնշում է, ինչի պատճառով ջուրը կարծես թե ներս է քաշվում դրա մեջ եւ ծանծաղանում է։
Միաժամանակ ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնը Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել է, որ «Իրմա»–ի մոլեգնելու պատճառով ջրի մակարդակը կարող է կտրում բարձրանալ։
Վերջին տեղեկություններով՝ աղետի հետեւանքով ԱՄՆ–ում զոհվել է 11 մարդ, 7.3 մլն բնակիչ էլ հոսանքազրկվել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ