ՄԱԿ-ում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերացնել երկրում արտակարգ դրության ռեժիմը
ՄԱԿ-ում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերացնել երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը շարունակվում է արդեն 1 տարուց ավելի, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 36-րդ նստաշրջանի բացմանը մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը շեշտել է, որ ՄԱԿ-ն իր գոհունակությունն է հայտնում ռոհինջա մահմեդականների ողբերգության հանդեպ Թուրքիայի ցուցաբերած սրտացավության ու փախստականներին ցուցաբերած աջակցության նախադեպի հետ կապված, սակայն հույս ունի, որ նույն նրբանկատությունը Թուրքիայի իշխանությունները կցուցաբերեն իրենց իսկ երկրի քաղաքացիների հանդեպ, «որոնցից շատերը բռնությունների ու անօրենությունների զոհ են դառնում արտակարգ դրության պայմաննեում»:
Հուսեյնը նշել է, որ ռազմական հեղաշրջման փորձից ի վեր սահմանված արտակարգ դրության պայմաններում Թուրքիայում ձերբակալվել ու կալանավորվել են բազմաթիվ լրագրողներ, իրավապաշտպաններ և պարզապես այլախոհներ, աշխատանքից են զրկվել տասնյակ հազարավոր պետական ծառայողներ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ