Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է ապստամբներից փախչել փորձած Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը
Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը, որը կորել էր 2016 թվականի նոյեմբերին: Ենթադրաբար նա մահացել է գերությունից փախչելու փորձի ժամանակ: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, հայտնում է ТАСС-ը:
«Թե ինչ է տեղի ունեցել այդ ողբերգական օրը (խոսքն այս տարվա ապրիլի մասին է)՝ կան տարբեր վարկածներ: Ակնհայտ է մի բան՝ Արսեն Ոսկանյանը մահացել է: Ենթադրաբար՝ գերությունից փախչելու փորձի ժամանակ»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դեսպանատունը ստուգում է ապստամբների կողմից իրենց մոտ գերի պահվող Արսեն Ոսկանյանի սպանության մասին տեղեկությունը:
Reuters գործակալության տեղեկություններով՝ Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակ» ապստամբական խմբավորումը հայտարարել է, որ իր մոտ գերի պահվող Ոսկանյանը սպանվել է փախուստի փորձի ժամանակ 2017 թվականի ապրիլին: Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին, որ պատանդին հաջողվել է փախչել:
Գործակալության համաձայն՝ տղամարդը գերի է ընկել 2016 թվականի նոյեմբերին, երբ փորձել է անօրինական ճանապարհով Հայաստան տեղափոխել հազվագյուտ թունավոր գորտեր:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Ոսկանյանի մասին տեղեկության ստուգման ընթացքում դիվանագիտական գերատեսչությունն օգտագործել է «բոլոր հնարավոր ալիքները՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական»: Սակայն նրա մահվան հստակ պատճառն այդպես էլ չի հաջողվել պարզել:
Դեսպանատունը հայտնել է, որ սերտ կապի մեջ է Կոլումբիայի համապատասխան գերատեսչությունների, միջազգային կառույցների, ինչպես նաև Ոսկանյանի հարազատների հետ՝ նրա մարմնի փոխանցումն իրականացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ