ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը
ԱՄՆ-ի պետական պարտքը անցյալ ուրբաթ պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է The Washington Examiner-ը:
Ըստ աղբյուրի՝ մարտի կեսերին պարտքը սառեցվել է 19,84 տրիլիոն դոլարի մակարդակին: Ֆինանսների նախարարությունը մեծ ջանքեր է ստիպված եղել գործադրել, որպեսզի դաշնային կառավարությունը կարողանա առանց հետագա փոխառության գործել:
Սա թույլ է տվել Սպիտակ Տանը ժամանակ շահել Կոնգրեսի հետ խորհրդակցությունների համար, որն անցյալ շաբաթվա վերջին պետական պարտքի շեմի ժամանակավոր ավելացման մասին օրենք է ընդունել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է օրենք, որը թույլ է տվել վերսկսել դրամական միջոցների փոխառության գործընթացը: Միևնույն ժամանակ, պետական պարտքի նոր սահմանը թույլ է տալիս պետական հաստատություններին աշխատել մինչ դեկտեմբերի 8-ը, իսկ Կոնգրեսը աշխատում է 2018 ֆինանսական տարվա համար դաշնային բյուջեի վրա:
Պորտալի դիտարկման համաձայն՝ ԱՄՆ-ի պարտքն այժմ կազմում է $ 20.16 տրիլիոն, ինչը 100 տոկոսով ավելի է, քան երկրի ՀՆԱ-ն, որը համարժեք է 19,3 տրիլիոն դոլարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ