4 տղամարդ դատապարտվել է իրենցից ճանապարհը հարցրած բրիտանուհուն բռնաբարելու համար
4 տղամարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս, Մեծ Բրիտանիայում դատապարտվել է 16-ամյա աղջկա բռնաբարության համար, որը նրանցից ճանապարհն է հարցրել: Այս մասին հայտնում է The Independent-ը:
21-ամյա Շերշա Մուսլիմյարը, 38-ամյա Թամին Ռահմանին եւ 24-ամյա Ռաֆիուլլահ Համիդին դատապատվել են 14 տարվա ազատազրկման: Նրանց հանցակից 17-ամյա դեռահասը, ում անունը չի հրապարակվում, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Անգլիայի Ռամսգիթ քաղաքում (Քենթի կոմսություն): Տուժողը տուն էր վերադառնում երեկույթից: Ցանկանալով իմանալ իր ընկերոջ տուն տանող ճանապարհը, նա փողոցում դիմել է տղամարդկանց: Նրանք աղջկան բնակարան են տարել, որտեղ բռնաբարել են, իսկ անարգելուց հետո ետ՝ փողոց են քշել:
Արտասվող աղջկան հայտնաբերել են 2 տեղացիներ, որոնք էլ ոստիկանություն են կանչել: Նշվում է, որ միջադեպից անմիջապես հետո Համիդին Իտալիա է մեկնել, սակայն տեղի իրավապահ մարմիններն այս տարվա մարտին կալանավորելու եվրոպական օրդեր ստանալուց հետո նրան բրիտանական իշխանություններին են հանձնել:
Դատավարության ժամանակ չորսն էլ ժխտում էին իրենց մասնակցությունը բռնաբարությանը, սակայն դատարանը նրանց մեղավոր է ճանաչել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ