Սահակաշվիլիից բարձրախոսով պահանջել են իջնել Լեհաստանից Ուկրաինա ուղեւորվող գնացքից
«Ուկրզալիզնցյան» «Ինտերսիթի» գնացքների ղեկավարությանը հաղորդագրությամբ կարգադրել է «Պերեմիշլ-Կիեւ» չմեկնել այնքան ժամանակ, մինչեւ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին շարժակազմից չիջնի: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին ասել է ժողովրդական պատգամավոր Յուրի Դերեւյանկոն, որն այդ գնացքում է:
«Հենց նոր ուղեկցորդը եկավ եւ հայտնեց, որ գնացքի ղեկավարությունը կարգադրել է, որ մինչեւ Սահակաշվիլին գնացքից չիջնի, այն չի մեկնի: Կարգադրությունն արվել է կոնկրետ գնացքի համար, որում մենք հիմա գտնվում ենք»,- հայտնել է նա՝ հավելելով, որ Սահակաշվիլին այս գնացքի տոմս ունի, եւ նա գնացքում լինելու լիակատար իրավունք ունի: Դրա հետ մեկտեղ, բարձրախոսով շարժակազմում լսվել է ուղեկցորդի հաղորդումը. «Ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ գնացքում է գտնվում անձ, ում մուտքն Ուկրաինա արգելված է: Մեր գնացքը կշարժվի, եթե այդ անձը գնացքը լքի»,- հայտարարել են բարձրախոսով, փոխանցում է «Ուկրաինական պրավդան»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ