Սահակաշվիլի. Պյոտր Պորոշենկոն ինձանից վախենում է
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ժեշուվայից Պերեմիշլյա է ուղեւորվել: Այս մասին հայտնում է «Ուկրաինական պրավդան»:
Նախկին պատգամավոր Եգոր Ֆիրսովը Facebook-ում ավտոբուսի լուսանկար է հրապարակել, որով Սահակաշվիլին պատգամավորների հետ, որոնք ավելի վաղ Լեհաստան էին մեկնել նրան հանդիպելու, Ժեշուվայից դուրս է եկել:
Ժեշուվայի սրճարաններից մեկում Սահակաշվիլին հանդիպել է Յուլիա Տիմոշենկոյի հետ:
Սահակաշվիլին լրագրողներին ասել է, որ իրեն Ուկրաինա մտնել թույլ չտաու դեպքում «Պլան Բ» չունի, իսկ սահմանը մտադիր է հատել որդու հետ: Ըստ որում՝ նա ուկրաիներեն է խոսել:
Սահակաշվիլին կնոջ եւ կրտսեր որդու հետ ուղեւորվում է «Կրակովեց» հսկիչ անցակետ:
Իր վերադառնալու ծրագրերին Ուկրաինայի իշխանությունների արձագանքներին անդրադառնալով՝ Սահակաշվիլին տեսակետ է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրենից վախենում է:
Պատասխանելով այն հարցին, թե չի՞ վախենում, որ Ուկրաինայի իշխանություններն իրեն կարտահանձնեն Վրաստանին, Սահակաշվիլին հայտարարել է, որ նման տարբերակը բացառում է, սակայն ցանկացած սցենարի պատրաստ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ