Իսպանացի գիտնականները հայտնաբերել են նոր տեսակի հսկա դինոզավր
Իսպանացի գիտնականներն հայտնաբերել են նոր տեսակի հսկա դինոզավր՝ Soriatitan golmayensis: Այս կենդանու երկարությունը կազմել է 14 մետր, հաղորդում է Daily Mail-ը:
Իսպանիայի Սորիա գավառում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին անհայտ մեծ, երկարապոչ խոտակեր կենդանու երեք կողիկները, ատամը, ոտքերը, պոչի մի մասը եւ ազդրը: Իսպանական «Կոնյունտո Պալեոնտոլոգիկո դե Տերյուել-Դինոպոլիս» հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ մնացորդները պատկանում են Soriatitan golmayensis անունը կրող դինոզավրերի առանձին տիպին:
Այս ողնաշարավորն ապրել է 130-138 մլն տարի առաջ: Ատամների հետազոտությունը վկայում է, որ կենդանին մահացել է ծեր ժամանակ: Դինոզավրի մոտ զարգացած են եղել առջևի ոտքերը, նա ապրել է մերձարևադարձային կլիմայում, որտեղ աճում էին նրա սննդի հիմնական աղբյուր փշատերև ծառեր:
Soriatitan golmayensis-ն այս պահին հայտնի Soriatitan տիպի միակ ներկայացուցիչն է: Գտածոն համապատասխանում է Բրախիսարիդների ընտանիքի հայտնի չորքոտանի բուսակեր և երկարավիզ տիպին, ինչը նրանց հնարավորություն է տվել հասնել բարձր ծառերի տերևներին և սնվել դրանցով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ