Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար․ Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում սարսափելի է
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը քննադատել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները։ Մարդու իրավունքներին ու այդ երկրում իրավական պետության սկզբունքներին վերաբերող իրավիճակը հիմա «սարսափելի» է, հայտնել է նա Տալլինում՝ DW-ին տված հարցազրույցում։
Նա համարում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է բանավեճ «այդ իրադրությունը փոխելու ու Անկարայի գործողությունների վեկտորի փոփոխությանը նպաստելու։ միջոցների մասին։ Միաժամանակ Ասելբորնի կարծիքով այս պահին ԵՄ երկրների մեծ մասը չի աջակցի՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների կասեցման կամ դադարեցման առաջարկությունը, որը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է քննարկման դնել ԵՄ հոկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ։ «Պետք է երկրների մեկ երրորդի համաձայնությունը, որպեսզի ԵՀ-ն զեկույց պատրաստի այդ թեմայով ու երկու երրորդինը, որպեսզի սառեցնի բանակցությունները։ Անկեղծ ասած՝ իմ տպավորությամբ, դա տեղի չի ունենա»,- բացատրել է նա։
«Կարեւոր է, որ մենք պահպանենք ԵՄ միասնականությունը ու կարողանանք ազդել այն բանի վրա, որ Թուրքիայում պահպանվի իրավական պետության կայացման սաղմը»,- շարունակել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը։
Ժան Ասելբորնը հիշեցրել է նաեւ Անկարային ԵՄ-ի պատկառելի ֆինանսական օգնության մասին։ «Իհարկե, պետք է ասել Էրդողանին, որ վերջին տասը տարիների տնտեսական վերելքը հնարավոր է դարձել միայն ԵՄ մասնակցությամբ»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Թուրքիայում օտարերկրյա ներդրումների երկու երրորդը բաժին է ընկնում ԵՄ-ին։ «Պատկերացնենք, որ այդ գումարները դադարեն մտնել։ Այդ դեպքում Թուրքիան շատ արագ կդառնա այլ երկիր»,- նախազգուշացրել է Լյուքսեմբուգի դիվանագիտության ղեկավարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ