Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները կրկին վիճել են
Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի առաջնորդները հեռախոսազրույց են անցկացրել։ Դա բարձր մակարդակով առաջին շփումն էր՝ Դոհայի եւ արաբական երկրների միջեւ ճգնաժամից հետո, սակայն նույնիսկ քննարկվող հարցի պայմանները նոր տարաձայնությունների պատճառ դարձան, փոխանցում է AP-ն։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի եւ Կատարի էմիրի՝ շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ։
Կատարի պետական տեղեկատվական գործակալությունը զրույցի մասին տվյալներ է հրապարակել՝ հայտարարելով, որ Էր Ռիադն ու Դոհան համաձայնել են երկու հանձնակատարի ուղարկել՝ խնդիրները քննարկելու համար։ Կատարում հայտարարել են, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է խոսել շեյխ Թամիմի հետ։
Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի առաջնորդներն ընդգծել են երկխոսության միջոցով ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությունը՝ Պարսից ծոցի երկրների միասնականությունն ու կայունությունն ապահովելու համար, ասվում է Քաթարի պետական տեղեկատվական գործակալության հայտարարությունում։
Սաուդյան Արաբիան զայրույթով է արձագանքել Քաթարի հայտարարությանը՝ հրապարակելով երկրորդ հաղորդագրությունը, համաձայն որի՝ Դոհայի հայտարարությունը «ճշմարտության հետ ոչ մի կապ չունի»։ «Դա ապացուցում է, որ Կատարի իշխանությունները երկխոսությանը լուրջ չեն վերաբերում եւ շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը։ Սաուդյան Արաբիաի թագավորությունը հայտարարում է, որ Քաթարի իշխանությունների հետ ցանկացած երկխոսություն կամ շփում կդադարեցվի՝ քանի դեռ նրա դիրքորոշումը հստակեցնող հայտարարություն չի հրապարակվել»,-ասվում է Սաուդյան Արաբիայի հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ