Տղամարդն իր անկողնում հայտնաբերել է անկոչ մերկ հյուրի
Հյուսիսային Կարոլինայում տղամարդն իր անկողնում հայտնաբերել է անկոչ մերկ հյուրի։ Ըստ AP-ի՝ միջադեպը տեղի է ունեցել Անդրեսոն փոքր քաղաքում։
Տղամարդը տուն է եկել ու միանգամից զգացել, որ ինչ-որ բան այն չէ։ Տան պատշգամբում նա հայտնաբերել է բացած ծանրոց։ Մտնելով տուն՝ նա սեղանի վրա գտել է կիսատ թողած բուտերբրոդ, գարեջրի բաց շիշ ու մի տուփ ծխախոտ։ Ավելին՝ պարզվել է, որ ինչ-որ մեկն օգտվել էր լոգարանից ու ցնցուղ ընդունել, այսուայն կողմ թափթփելով հագուստը։ Պատկերացրեք, թե որքան էր զարմացել տանտերը՝ իր անկողնում հայտնաբերելով մերկ քնած գեղեցկուհու։ Նա արթնացրել է կնոջն ու զանգահարել «911»։ Կինը հագնվել է, դուրս եկել պատշգամբ ու սպասել ոստիկանությանը։
Ոստիկանները ձերբակալել են 33-ամյա Միշել Ուոթքինսին։ Նրա գրպանում հայտնաբերել են տանտիրոջ ծխախոտի տուփը։ Նրան մեղադրանք են առաջադրել մանր գողության ու ուրիշի տուն ներխուժելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ