Կոնգրեսականները Թիլերսոնին կոչ են արել կանխել Էրդողանի թիկնապահների հետ կապված նոր միջադեպերը ԳՎ նիստի ժամանակ
ՄԱԿ ԳՎ նիստի նախօրեին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ու կոնգրեսական Էլիոթ Էնգելը նամակ են գրել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ խնդրելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայի նախագահի կամ այլ թուրք պաշտոնյաների անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ հերթական բռնի միջադեպը կանխելու համար։
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է հետամուտ լինի, որ թուրքական ոստիկանությունն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հարգեն ԱՄՆ օրենքները ու զերծ մնան որեւէ ագրեսիվ գործողություններից։ Օրենսդիրները նաեւ պետքարտուղարին խնդրել են Թուրքիայի հետ շփումների ժամանակ այդ հարցը բարձրացնել բարձր մակարդակի վրա։ «Օտարերկրյա պաշտոնատար անձինք, այդ թվում անվտանգության աշխատակիցները, պետք է հարգեն ԱՄՆ օրենքները՝ մեր երկիր այցելելիս։ Նրանց, ովքեր այդպես չեն անում, պետք է թույլ տրվի ԱՄՆ մտնել միայն նրանց մեղադրանք առաջադրելու համար»,- ասվում է նամակում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ