Ռուսական օդուժի հարվածներից սպանվել է ԻՊ հրամանատարներից Գուլմուրոդ Հալիմովը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Սիրիայում ռուսական օդուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարներից Գուլմուրոդ Հալիմովը:
Իսլամիստ ծայրահեղականների ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանության լուրը առայժմ այլ աղբյուրներ չեն հաստատում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Հալիմովը ստանվել է Դեյր էզ Զորում։
Ռուսական կողմն ավելի վաղ տեղեկություններ ուներ այն մասին, որ այդ տարածքում «Իսլամական պետության» հրամանատարները խորհրդակցություն են անցկացնելու։
Աղբյուրի հաղորդմամբ, ռուսական օդուժի հարվածների հետևանքով սպանվել է ընդհանուր առմամբ 40 զինյալ, այդ թվում՝ 4 դաշտային հրամանատար։
Մինչ Սիրիա մեկնելը Հալիմովը Տաջիկստանում զբաղեցնում էր Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) հրամանատարի պաշտոնը։
41-ամյա Հալիմովն արհեստավարժ դիպուկահար է, զինվորական պատրաստվածություն է անցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերում։
Պաշտոնական Վաշինգտոնը նրա գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկատվության դիմաց 3 միլիոն ԱՄՆ դոլար էր խոստանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ