Մակրոնն առաջարկել է բարեփոխել Եվրամիությունը և ստեղծել եվրոգոտու խորհրդարան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է բարեփոխել Եվրամիութունը և հայտարարել է, որ 2018 թվականին եվրոպացիները կկարողանան քննարկել առաջիկա փոփոխությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Աթենք այցի ընթացքում նա, մասնավորապես, առաջարկել է ստեղծել եվրոգոտու խորհրդարան և դրա անդամներին ընտրել միասնական եվրոպական ցանկով:
«Ես առաջարկում եմ Եվրոպայի ապագայի «ճանապարհային քարտեզ»: Ես առաջարկում եմ նոր մեթոդ, երբ չեն քննարկի նոր Եվրոպան միայն փակ դռների հետևում: Մեզ պետք է նոր նպատակներ դնել 2018 թվականին բոլոր երկրներում, և ժողովուրդները կքննարկեն, թե ինչ Եվրոպա են նրանք ցանկանում: Վեց ամսվա ընթացքում կլինեն քաղաքացիների հավաքներ, և հեռանկարում կստեղծվեն համատեղ ցանկեր Եվրոպայում ընտրությունների համար և եվրոգոտում խորհրդարան»,- ասել է Մակրոնը՝ նշելով Եվրոպայի անհաջողությունները:
Մակրոնը հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել Եվրոպայում քաղաքացիական պատերազմը և գտնել, թե ինչ է մարդկանց միավորում, եվրոպական քաղաքակրթությունը:
Նրա խոսքով՝ Հունաստանի ճգնաժամն ամբողջ Եվրոպայի ձախողումն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ