Մեկ տարվա ազատազրկում՝ Facebook–ում «մուսուլմաններին սպանելու» կոչ հրապարակելու համար
Բրիտանացին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել Facebook–ում «մուսուլմաններին սպանելու» կոչ հրապարակելու համար։ SkyNews-ի փոխանցմամբ՝ 22-ամյա Կիգան Յակովլեւսը սոցցանցի իր էջում տեղադրել էր այդ հրապարակումը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել։
Նա մասնավորապես կոչ էր անում սպանել «բոլոր մուսուլմաններին» Նրա գրառումը ջնջվել էր հրապարակումից որոշ ժամանակ անց։ Դատարանում Կիգանը խոստովանել էր, որ այդ գրառումը հրապարակել էր կրոնական ատելություն հրահրելու նպատակով։
Մեղադրական կողմը պնդում էր, որ նրա հրապարակումը պարունակում էր մուսուլմանական համայնքին վնաս հասցնելու ու «վախ ու տառապանք» պատճառելու պոտենցիալ սպառնալիք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ