ԱՄՆ-ն դեմ է ՌԴ հետ դիվանագիտության մեջ «ակն ընդ ական» քաղաքականության շարունակմանը
ԱՄՆ-ն կցանկանար, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվեին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական նեկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
«Մենք արդեն քանիցս ասել ենք, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ցածր կետում են գտնվում, մենք կցանկանայինք, որ հարաբերությունները բարելավվեին: Մենք չէինք ցանկանա դիվանագիտության մեջ շարունակել «ակն ընդ ական» քաղաքականությունը: Շատ հիմնախնդիրներ կան, որոնց շուրջ մենք կարող էինք, կցանկանայինք Ռուսաստանի հետ համագործակցելու հնարավորություն ունենալ, այդպիսի հարցերից մեկը Սիրիան է, որտեղ, օրինակ, հրադադարի ռեժիմն արդեն որքա՞ն է ձգվում: Երկու ամի՞ս: Վե՞ց ամիս: Գրեթե այդքան, բայց մենք դրա համար ուրախ ենք»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է Նոյերթը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ