Հնդկաստանի ԳԴ-ը կոչ է արել վերջ տալ «կովերի պաշտպանների» իրականացրած հաշվեհարդարներին
Հնդկաստանի Գերագույն դատարանը կոչ է արել երկրի կառավարությանը ու նահանգների իշխանություններին ձեռնարկել միջոցառումներ՝ վերջ տալու համար այն արտադատարանային հաշվեհարդարներին, որոնք իրականացնում են «կովերի պաշտպանները» երկրում։
Կովերը հնդուականության մեջ համարվում են սրբազան կենդանիներ։ Երկրի սահմանադրությունը նահանգներին պարտավորեցնում է արգելել «կովերի, հորթերի, նաեւ այլ կաթնատու կենդանիների մորթը»։
Սակայն նահանգից նահանգ այդ կենդանիների իրավական պաշտպանվածության աստիճանը տարբերվում է, եւ որոշ տեղերում գործում են ապօրինի սպանդանոցներ։ Առավել մոլեռանդ կրոնապաշտները, ովքեր իրենց անվանում են «կովերի պաշտպաններ», խմբեր են ստեղծում ու հաշվեհարդար տեսնում նրանց հետ, ում մասնակից են համարում կովերի մորթին կամ թեկուզ կասկածում են կովի մսի գործածման կամ պահման մեջ։
Ինքնադատաստանի նման դեպքերի ալիք է սկսվել 2014-ից հետո, երբ իշխանության է եկել «Բխարատիա Ջանատ Պարտի» ազգայնական կուսակցությունը։
Հնդկաստանի Գերագույն դատարանը սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ պետք է արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել այս հաշվեհարդարներին վերջ տալու համար։
Այդ նպատակով նահանգներում կկազմակերպվեն պարեկախմբեր, որոնք պետք է կանխեն հաշվեհարդարի դեպքերը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ