Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 76 միլիարդ դոլարը
Ուկրաինայի պետական պարտքը 2017 թվականի հուլիսի 31-ի դրությամբ ավելացել է 1,05 միլիարդ դոլարով (1,39 տոկոսով)՝ հասնելով 76,06 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարարությունը, գրում է segodnya.ua-ն։
Նշվում է, որ պետական և պետությունից երաշխավորված պարտքը կազմել է 1,971 տրիլիոն գրիվնա նախորդ ամսվա 1,957 տրիլիոնի դիմաց: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գումարի մեծացումը դոլարային համարժեքով կապված է գրիվնայի պաշտոնական փոխարժեքի փոփոխության հետ:
Սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ երկիրն ամեն տարի արտաքին պարտքերի սպասարկման համար ծախսում է ավելի քան 100 միլիարդ գրիվնա (մոտ 3,8 միլիարդ դոլար): Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի տեղակալ Օլեգ Չուրին պատմել է, որ մինչև 2019 թվականի վերջ Կիևը պետք է 12,8 միլիարդ դոլար վճարի արտաքին պարտավորություններով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ