Հարսի դաստիարակություն հնդկական ձեւով՝ սկեսրայրն ու սկեսուրը հատել են օվկիանոսը, որպեսզի ծեծեն անհնազանդ հարսին
Հնդիկ ամուսինները 13 000 կմ ճանապարհ են կտրել, որպեսզի օգնեն իրենց որդուն «կարգի հրավիրել» կնոջը՛։ BBC-ի փոխանցմամբ՝ 67-ամյա Ջասբիր Կալսին ու նրա կինը՝ Բհուպինդերը, Փենջաբից ժամանել են Ֆլորիդա, որպեսզի դաս տան քմահաճ հարսին։
Սկեսուրի ու սկեսրայրի դաստիարակչական մեթոդները բավականին դաժան էին։ Սկեսրայրը հարսի կոկորդին դանակ է պահել, իսկ ամուսինը ծեծել է նրան։ Ոստիկանները օգնության են հասել տուժածին այն բանից հետո, երբ նրան հաջողվել է հաղորդագրություն ուղարկել իր ծնողներին։ Ընդ որում նրա ամուսինն ու ծնողները չէին ուզում ոստիկաններին տուն թողնել, երբ վերջինները ժամանել են։
Կինը վախեցած էր, նա պատմում էր, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն։ Երեք «դաստիարակներին» էլ ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ