Ռուսաստանը չի կարող ազդել Կիեւին զենք մատակարարելու ԱՄՆ որոշման վրա. Պուտին
Ռուսաստանը չի կարող ազդել Ուկրաինա զենք մատակարարելու մասին ԱՄՆ հնարավոր որոշման վրա: Այս մասին մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա ԱՄՆ ինքնիշխան որոշումն է, թե ում զենք վաճառի կամ անվճար մատակարարի, եւ այն երկրի, որն այդ օգնությունը ընդունողն է: Մենք այս գործընթացի վրա ոչ մի կերպ չենք կարող ազդել, սակայն կան ընդհանուր միջազգային կանոններ եւ մոտեցումներ»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «հակամարտության գոտում զենքի մատակարարումը հաշտեցման օգտին չէ, այլ միայն իրավիճակն է բարդացնում»:
«Եթե տվյալ դեպքում դա տեղի ունենա, ապա այդ գործողությունը, որոշումը իրավիճակը սկզբունքորեն չի փոխի: Ընդհանրապես ոչ մի ձեւով չի ազդի իրավիճակի փոփոխության վրա: Զոհերի թիվն, անկասկած, կարող է մեծանալ: Ցանկանում եմ ընդգծել, որ բոլորին հասկանալի լինի. ոչ մի բան չի փոխվի, կարող է մեծանալ զոհերի թիվը, ինչը ցավալի է»,- հավելել է նա:
Պուտինի խոսքով՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում եւ Լուգանսկի Ժողովրդական Հանապետությունում բավարար քանակությամբ զենք կա, այդ թվում՝ դիմակայող կողմից գրավված:
«Եվ եթե ամերիկյան զենքը մատակարարավի հակամարտության գոտի, դժվար է ասել, թե ինչպես կարձագանքնեն ինքնահռչակ հանրապետությունները: Գուցե նրանք իրենց ունեցած զենքն ուղարկեն հակամարտության այլ գոտիներ, որոնք զգայուն են իրենց համար խնդիրներ ստեղծողների համար»,- ասել է նա:

















































