Խրուշչովի որդին պատմել է Ղրիմն Ուկրաինային փոխանցելու պատճառների մասին
954-ին Ղրիմն Ուկրաինային փոխանցելը ճիշտ ու կառուցվածքային որոշում էր։ «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Բրաունի համալսարանի պրոֆեսոր, Նիկիտա Խրուշչովի որդի Սերգեյ Խրուշչովը։
«Հայրս Ուկրաինային է փոխանցել Ղրիմը, քաի որ եթե դուք նայեք քարտեզին, ապա կտեսնեք, որ Ղրիմը կցված է Ուկրաինային ու երբ այնտեղ սկսեցին տնտեսությամբ զբաղվել ու կարեւորը՝ կառուցել այն ջրատարը,որը հիմա ավաղ փակվել է՝ Պետական հատակագիծը ցույց տվեց, որ ավելի լավ կլինի, եթե կառուցվի մեկ իրավաբանական անձի կողմից, դրա համար էլ հանձնեցին Ուկրաինային, այնպես ինչպես փոխանցվեցին շատ այլ տարածաշրջաններ։ Ոչ մի քաղաքականություն այս հարցում չի եղել, ինչպես սիրում են ասել Ռուսաստանում, ոչ էլ ուկրաինական բյուրոկրատիային հաճոյանալու փորձ կամ նվեր իմ մայրիկին, որը Ուկրաինայում է ծնվել։ Դա եղել է ճիշտ ու կառուցվածքային որոշում։ Ղրիմը սկսել է վերածնվել, այնտեղ շատ խաղող են սկսել աճեցնել»,- ասել է նա։

















































