ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը կորոշվի հոկտեմբերի 9-ին
Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կվճռվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը : Նա նշեց, որ այսօր Փարիզում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունվել է ԵԽԽՎ նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերից մեկը Ագրամունտին անվստահութուն հայտնելու մասին բանաձեւի քվեարկությունն է:
Նրա խոսքով, քվեարկությունից առաջ տեղի կունենան դեբատներ, որի ժամանակ առաջինը իր տեսակետը կհայտնի Ագրամունտին անվստահության բանաձեւի հեղինակ նորվեգացի պատվիրակը, այնուհետեւ դիրքորոշում կհայտնեն միայն քաղաքական խմբի ղեկավարները, այլ պատվիրակներ չեն կարող խոսել: Վերջում իր տեսակետը կհայտնի Պեդրո Ագրամունտը, որից հետո անմիջապես տեղի է ունենալու բաց քվեարկություն, քվեարկության համար պահանջվում է նվազագույնը 102 պատվիրակի մասնակցություն, եւ որպեսզի որոշումն ընդունվի պետք է նրանց 2/3-րդը կողմ քվեարկի փաստաթղթին:
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձեւ, որը ենթադրում է կանոնակարգում, փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ