Անկարան պատասխանել է Մերկելի և Շուլցի հեռուստաբանավեճի ընթացքում Էրդողանի դեմ հնչած մեղադրանքներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և սպասվող ընտրություններում նրա գլխավոր մրցակից Մարտին Շուլցի հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի նախագահի դեմ հնչած քննադատությունները:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Քալընը նշել է, որ գերմանացի պաշտոնյաներն իրենց խոսքում շեշտը դնելով Թուրքիայի և նախագահ Էրդողանի վրա՝ փորձում են շեղել ներքին լսարանի ուշադրությունը Եվրոպայում առկա լուրջ խնդիրներից:
«Պատահական չէ, որ նրանք շեշտը դնում են մեր նախագահի անվան վրա», - ասել է Քալընը:
Նա հայտարարել է, որ գերմանացի քաղաքական գործիչների նման քայլերը միայն կարող են վնաս հասցնել երկու հասարակություններին և սրել ազգայնական ու ռասիստական տրամադրությունները:
Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:
Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ