Մերկելը կանցլերի պաշտոնի համար հեռուստաբանավեճում հաղթել է Շուլցին
Գերմանիայի կանցլերի պաշտոնի գլխավոր թեկնածուների միջև սեպտեմբերի 3-ին կայացած հեռուստաբանավեճում հաղթանակը գրանցել է գործող կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Deutsche Welle-ն:
Սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ հեռուստաբանավեճում ARD հեռուստաալիքի հեռուստադիտողները հաղթանակը շնորհել են քրիստոնյա-դեմոկրատների թեկնածու Անգելա Մերկելին:
ARD-ի պատվերով հանրային կարծիքի ուսումնասիրության Infratest-dimap ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցման մասնակիցների 55 տոկոսը նախընտրությունը տվել է Մերկելին, 35 տոկոսը՝ Շուլցին:
Նշվում է, որ Մերկելին առաջին անգամ է հաջողվել հեռուստաբանավեճերում հաղթել նման մեծ տարբերությամբ:
Ընդհանուր առմամբ, հարցման մասնակիցների 49 տոկոսը Մերկելին անվանել է վստահության ավելի արժանի, իսկ Շուլցին այդպիսին է համարում 29 տոկոսը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 24-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ