Մերկելը ու Մակրոնը որոշել են խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կողմ են արտահայտվել Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ պատժամիջոցների խստացմանը, հայտնում է La Libre պարբերականը, վկայակոչելով Գերմանիայի կառավարությունը։
Հեռախոսազրույցում երկու առաջնորդները հայտնել են, որ Փհենյանի վերջին սադրանքը աննախադեպ է ու ոտնահարում է միջազգային իրավունքը։ ՄԱԿ ԱԽ -ի հետ միասին պետք է գործի նաեւ ԵՄ-ն, հայտնել են նրանք։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի վերջին՝ վեցերորդ միջուկային փորձարկումները, որոնց ժամանակ ջրածնային լիցք են փորձարկել, ամենախոշորն են դարձել։

















































