ԱՄՆ-ում կողոպտիչ քաղցրակերները ուրիշի տուն են մտել հանուն հարսանեկան տորթի կտորի
24-ամյա Զաքարի Յուրեւիչը եւ 26-ամյա Էրիկ Ռոուսոնը կալանավորվել են ուրիշի բնակարան ապօրինի ներթափանցելու 2 դրվագով, հայտնում է Daily Mail-ը: 2 հանցագործությունն էլ կատարվել են Թոլանդում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) կես ժամվա տարբերությամբ:
Հանցագործների ուշադրությունն է գրավել շքեղ հարսանեկան տորթը, որը նրանք ծայրամասի տներից մեկում նկատել են պատշգամբի ապակե դռան միջով: Զննելով շրջակայքը եւ համոզվելով, որ չեն կարող հեշտ թափանցել տուն եւ քաղցրեղենը վայելել, նրանք որոշել են ջարդել հարեւան տան փականը:
Գողերն այնտեղ միայն մի բան են գողացել՝ բեյսբոլի մահակը: Իսկ արդեն դրա օգնությամբ կոտրել են ապակե դուռը եւ վերջապես տորթին հասել:
Նրանք հափշտակել են նաեւ նոթբուք, մեկ շիշ ալկոհոլ եւ դրամապանակ:
Գողերն այնքան են տարվել հյուրասիրությամբ, որ չեն նկատել տանտիրոջ վերադարձը: Նա նրանց հայտնաբերել է սեփական խոհանոցում՝ հրուշակագործական կրեմով լղոզված: Այլանդակված հարսանեկան տորթից արդեն բացակայում էր հարսնացուի եւ փեսացուի պատկերով ավանդական գագաթը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ