ՆԱՏՕ-ում մշակել են Ռուսաստանին զսպելու 39 միջոց
ՆԱՏՕ-ն դաշինքի անդամ երկրներին է ուղարկել գաղտնի փաստաթուղթ, որում թվարկված են Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պայմանների խախտման դեպքում արձագանքման տարբերակները: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը:
Պարբերականի տեղեկություներով՝ «Ինչ կլիներ, եթե…» կոչվող փաստաթղթում թվարկված է Ռուսաստանին «զսպելու» 39 հնարավոր միջոց, որոնց շարքում է միջուկային զսպման ավելի ինտենսիվ ռազմավարությունը եւ հականավային պշտպանության ուժեղացումը:
Փաստաթղթի հեղինակները կոչ են անում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել: Նրանք նաեւ դեմ են, որ ԱՄՆ-ն լուծարի միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ու խորանա միջին եւ փոքր հեռահարության սեփական հրթիռների մշակման ուղղությամբ: Դաշինքում կարծում են, որ «սա կարող է սրել հակաամերիկյան տրամադրությունները»:
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ