Էրդողանի հետ խոսելը քեզ համար պատիվ է. թուրք նախարարը պատասխանել է Ֆրանսիայի նախագահին
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Մակրոնը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել էր, որ աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Մակրոնը, մասնավորապես, օրինակ է բերել, որ ստիպված է լինում 10 օրը մեկ շփվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Դա բնավ էլ զիլ բան չէ: Այդ ես եմ, որ ստիպված եմ տասն օրը մեկ հեռախոսազրույց ունենալ Էրդողանի հետ», - ասել է Մակրոնը:
Թուրք նախարարը, քննադատելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել է, որ Մակրոնն Էրդողանի հետ շփվելը պետք է որպես մեծ պատիվ ընդունի:
«Մի՛ մոռացիր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խոսելը քեզ համար պատիվ է», - ասել է Զեյբեկչին:
Նա նաև համբերություն է մաղթել Էրդողանին Մակրոնի նման «դաստիարակության սահմաններն անցնողների» հետ շփվելու հարցում:
«Այն դեպքում, երբ մենք մի կերպ ենք դիմանում, նա (Էրդողանը) համբերում է: Կգա մի օր, որ ձեր հուշերում հպարտությամբ կպատմեք, որ խոսել եք Էրդողանի հետ», - ասել է թուրք նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ