Գերմանիան վետո կկիրառի ԵՄ-Թուրքիա Մաքսային միության պայմանագրի ընդլայնման դեմ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վետոյի իրավունք կկիրառի Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնման դեմ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Մերկելը այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ունեցած դռփակ հանդիպումից հետո:
Մերկելը մասնավորապես նշել է.
«Գերմանիայի կառավարությունը ներկայիս պայմաններում, առաջիկա ամիսների ընթացքում, Մաքսային միության վերաբերյալ բանակցությունների համար լիազորություն չի տա»: Թուրքական աղբյուրը այս հայտարարությունը որակել է որպես սկանդալային:
Նշենք, որ, որ ԵՄ-ի Թուրքիայի մաքսային միության պայմանագրի ընդլայնման կետերը նախատեսում են, որ Թուրքիան ոչ միայն ազատ կարտահանի իր գյուղատնտեսական ապրանքները եվրոպական շուկա, այլև հնարավորություն կստանա մասնակցելու ԵՄ երկրներում կազմակերպվող պետական աճուրդներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս պայմանագրի ընդլայնմանը դեմ էր արտահայտվել նաև Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Որպես դրա պատճառ նա առաջ էր քաշել Թուրքիայում տիրող լարված իրավիճակը:
Աղբյուրը` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ