Փարիզի արվարձաններում հասարակական այգում նուդիստների գոտի կհայտնվի
Փարիզի արվարձաններում հասարակական այգում փորձնական գոտի է բացվել նուդիստների համար: Մերկ հանգստի սիրահարների համար հատկացված տեղամասի չափը համադրելի է ֆուտբոլի դաշտին: Այն մինչեւ հոկտեմբերի 15-ը կբացվի Վենսենյան անտառում, փոխանցում է BBC-ն:
Իշխանությունները զգուշացրել են, որ այնտեղ անպարկեշտ վարքագծի դրսեւորում չեն հանդուրժի: Մուտքի մոտ վարքագծի կանոններ են փակցվելու:
«Մենք սա իրականացնում ենք Փարիզի հասարակական տարածքների օգտագործման նկատմամբ մեր ոչ կանխակալ մոտեցման շրջանակում»,- ասել է փոխքաղաքապետ Պենելոպ Կոմիտեսը, որի իրավասության ներքո են Ֆրանսիայի մայրաքաղաքի այգիները:
Նուդիստների համար նախատեսված հատուկ գոտու մասին, որը գտնվում է թռչունների արգելոցի կողքին, զբոսաշրջիկներին կզգուշացնեն հատուկ վահանակները եւ նշանները: Նուդիստները կարող են այնտեղ գտնվել առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 7:30:
Նախաձեռնության ներդրման օգտին հաճախ նշվում էր, որ երկրում նուդիստների համար մեծ թվով լողափեր ու տուրիստական բազաներ կան, եւ Փարիզը եւս պետք է գրավի մերկ հանգստի սիրահարներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ