Brexit-ի հարցով բանակցություններում առաջընթաց չի գրանցվել
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցություններում առաջընթաց չի գրանցվել: Բրյուսելը եւ Լոնդոնը բանակցությունների արդեն երրորդ ռաունդում դարձյալ չեն կարողացել առաջընթացի հասնել Brexit-ի հիմնական թեմաների շուրջ, հինգշաբթի հայտնել է ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեն, փոխանցում է DW-ն:
«Կողմերը հեռու են սկզբունքորեն կարեւոր հարցերում էական առաջընթացից»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ նման տեմպերով բանակցությունների ժամանակացույցն անհնար է պահպանել: Մասնավորապես՝ հոկտեմբերին նախատեսված Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ապագա հարաբերությունների մոդելի քննարկումը չի կարող սկսվել մինչեւ Brexit-ի առանցքային հարցերի կարգավորումը:
Brexit-ի հարցերով Բրիտանիայի նախարար Դեւիդ Դեւիսը նշել է, որ «կողմերը որոշակի առաջընթացի են հասել»: Նրա խոսքով՝ գոյություն ունի իռլանդական սահմանի հարցով «դիրքորոշումների մերձեցման բարձր աստիճան»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ