Հռոմի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև
Անցած գիշեր Հռոմի արևելյան ծայրամասում Տիբուրտինո թաղամասի բնակիչների և Աֆրիկայից ներգաղթյալների միջև բախումներ են տեղի ունեցել փախստականների համար նախատեսված ժամանակավոր ապաստարանում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրագրողների տեղեկություններով՝ կոնֆլիկտի պատճառը եղել է երեքշաբթի երեկոյան Էրիթրեայի 40-ամյա բնակչի և մի քանի տեղացի դեռահասների միջև վիճաբանությունը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության ընթացքում աֆրիկացին դեռահասների վրա սկսել է քարեր նետել:
Կեսգիշերին դեռահասներից մեկի մայրը գնացել է ներգաղթյալների կենտրոն տեղի ունեցածը պարզելու համար, սակայն հարաբերությունները պարզելուց հետո այդ շենքում ապրող մոտ 50 փախստական փակել է նրա տան ճանապարհը: Այդ ժամանակ իտալուհին օգնության է կանչել թաղամասի այլ բնակիչների, որոնք փաստացիորեն փախստականների կենտրոնը շրջափակել են: Այդ բախումների ընթացքում Էրիթրեայից տղամարդը դանակով հարված է ստացել մեջքին, նա տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները նրա վիճակը կայուն են գնահատում:
Մայրաքաղաքի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ