Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքի հարցը կքննարկվի
Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Նշենք, որ Ռուսաստանի Պետդումայում վերջերս կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին է վերաբերում։
Վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ