Ուրալում ադրբեջանցիները ծեծկռտուք են կազմակերպել հարսանիքի ժամանակ, որն ավարտվել է կրակոցներով
Ուրալում՝ Էներգետիկների ավանում, ադրբեջանցիները ծեծռտուք են կազմակերպել հարսանիքի ժամանակ, որն ավարտվել է կրակոցներով, հայտնում է minval.az-ը:
Հաղորդվում է, որ բնակիչներին նախ թվացել է, թե հրավառություն է, այնուհետ նրանք հասկացել են, որ կրակոցներ են հնչում:
«Երկու «Պորշ-Կայեն» ավտոմեքենաներով մարդիկ ինչ-որ բանի շուրջ վիճել էին, մի մեքենան արդեն սկսել էր հեռանալ, երբ երկրորդը սկսեց նրանց ուղղությամբ կրակել»,- պատմել է ականատեսներից մեկը:
Սոցցանցերում տեղի բնակիչ Շահին Ռուստամովը հայտնել է, որ հարսանիքին մասնակցել են Ադրբեջանի բնակիչներ, որոնք որոշել են փոքր-ինչ հեռանալ մշակույթի տնից և հարցերը մարդկանցից հեռու պարզել:
Հաղորդվում է, որ բուժօգնություն է ստացել հինգ երիտասարդ, որոնք հարսանիքից հիվանդանոց են տեղափոխվել կապտուկներով և վնասվածքներով: Դեպքի վայրից առգրավվել է գազային ատրճանակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ