Չելյաբինսկում 36-ամյա հայ գործարար է սպանվել
ՌԴ Չելյաբիսնկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայ ձեռներեց Կամո Հարությունյանին։
Ռուսաստանի ՔԿ-ի մարզային վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովը նշել է, որ երեկ երեկոյան տներից մեկի մերձակայքում հայտնաբերվել է 36-ամյա գործարարի՝ հրազենային վնասվածքներով դին։
Իրավապահ մարմիններում Lenta-ի աղբյուրն ասել է, որ օգոստոսի 29-ին ուշ երեկոյան ձեռներեց Կամո Հարությունյանն ուղղվել է դեպի իր տան շքամուտք։ «Այդ պահին նրան է մոտեցել անհայտ անձը։ Վկաների խոսքով՝ տղամարդկանց մինչեւ ձայնի բարձր հնչերանգով կարճատեւ զրույց է տեղի ունեցել։ Հետո անհայտ անձն ատրճանակից կրակ է բացել՝ գործարարի ուղղությամբ ավելի քան 10 փամփուշտ արձակելով»,- ասել է աղբյուրը։
Ստացված վերքերից Հարությունյանը տեղում մահացել է, իսկ անհայտ անձն անհետացել է։ Ըստ հիմնական վարկածի՝ սպանության պատճառը բիզնեսի համար վեճն է. զոհն ու մարդասպանը նախկինում ծանոթ են եղել։ Սակայն ստուգվում են նաեւ սպանության մյուս հնարավոր դրդապատճառները։
Կամո Հարությունյանը Մագնիտոգորսկի հայկական սփյուռքի ղեկավարներից էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ