Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստանին կոչ է արել մեծացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը
Հյուսիսային Կորեայի սադրանքները կանխելու՝ միջազգային հանրության փորձերում առանցքային դեր ունի Չինաստանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ Պեկինին կոչ անելով մեծացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումը՝ հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ուզում ենք համոզվել, որ Հյուսիսային Կորեան զերծ կմնա նման գործողություններից: Կարծում ենք, որ դա անելու լավագույն միջոցը Չինաստանի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշումն է»,- Ճապոնիա ուղեւորվելիս լրագրողներին ասել է Մեյը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ ավելի վաղ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակման հետ կապված Մեյը հայտարարել էր, որ «վրդովված է Հյուսիսային Կորեայի անխոհեմ սադրանքից»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ