Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Աշխարհ

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը. բուլղարացի լրագրող

Բաքուն ահաբեկիչներին զենք է մատակարարել՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Այս մասին «Հայ ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է բուլղարացի լրագրող Դիլիանա Գայտանջիեւան, որը վերջերս հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին զենք ուղարկելու մասին հոդվածով:

-Ինչպե՞ս կարողացաք տեղեկություն ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ուղարկում տարբեր երկրներ, եւ այդ զենքերն օգտագործվում են ահաբեկիչների կողմից:


-Առկա է այն հետաքննական հոդվածը, որտեղ ես մանրամասն ներկայացնում են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանը տարբեր երկրներ զենք է ուղարկում: Այդ տեղեկություններն ինձ համար հասանելի դարձան թվիթթերյան անհայտ օգտատիրոջից, որ ինձ տրամադրեց այս հարցի վերաբերյալ մանրամասնություններ: Եվ դա հիմք հանդիսացավ, որպեսզի ես կարողանամ ծավալել հետաքննական աշխատանք՝ պարզելու համար Բաքվի՝ ահաբեկիչներին ապօրինի կերպով զենք հասցնելու հարցը: Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թղթածրարները, մեծ զարմանք ապրեցի, քանի որ Բաքվի կողքին կանգնած էր, եւ այս մեղսակցության մեջ ներգրավված էր նաեւ Բուլղարիան: Ես Բուլղարիայի քաղաքացի եմ, բուլղարացի եմ, եւ այս բացահայտումը մեծ անակնկալ էր ինձ համար: 2016թ-ին երբ Սիրիայում էի, տեսա, որ բուլղարական արտադրության զենքերով Սիրիայի չափավոր ընդդիմությունը հարվածում էր բնակչությանը… Ամոթ ապրեցի: Երբ տուն վերադարձա, սկսեցի հետաքննական աշխատանքը՝ այս ամբողջ գորընթացի մասին մանրամասներ հավաքելու նպատակով: Այսպիսիով տեղեկությունները շատացան, ստեղծվեց մի պատկեր, որով բացահայտվում էր Ադրբեջանի, մի շարք այլ երկրների՝ ապօրինի զենքի մատակարարման վերաբերյալ մանրամասնությունները: Այս նյութերի հրապարակմանը զուգընթաց նկատելի էր, որ թվիթթերյան անհայտ (Anonymous) օգտատերը հետեւում էր իմ աշխատանքին:
Իմ արած բացահայտումները մեծ ցնցում առաջացրին բուլղարացիների շրջանում, նրանք զարմացած էին, թե ինչպես երկրի ղեկավարությունը կարող է նման բանի մեջ մասնակցություն ունենալ:

-Այս բացահայտումները հրապարակելուց հետո որեւէ ճնշման ենթարկվեցի՞ք:

-Բուլղարիան ազատ երկիր է, այստեղ ճնշումների մեթոդը չի գործում: Ի վերջո ես անկախ լրագրող եմ, մինչեւ այս հարցազրույցի տեղի ունենալը աշխատակցում էի «Տրուդ» կայքին, բայցեւայնպես ես հետաքննող լրագրող եմ, իմ ազատությունն ինձ համար ամենակարեւոր արժեքներից է:

-Իսկ երկրի կառավարությունից Ձեզ հետ կապ հաստատեցի՞ն, հարցրի՞ն հրապարակման մասին ինչ-որ բան:

-Բուլղարիայի կառավարության համար, բնականաբար, իմ հրապարակումները պետք է անընդունելի լինեին: Պետք է նշել, որ ահաբեկիչներին զենք տալու վերաբերյալ գործարքը եղել է Բուլղարիայի եւ երրորդ պետության միջեւ, այսինքն՝ Բուլղարիայի կառավարությունը ուղղակիորեն ներգրավված չէ այս գործարքներում: Գոյություն ունի մի երրորդ կողմ, որը բուլղարական զենքերը հասցրել է Սիրիայում կռվող ահաբեկիչներին: Սա է պատճառը, որ մեր երկրի կառավարությունը տարբեր առիթներով հերքեց իմ հրապարակումները՝ նշելով, որ այդ մասին որեւէ տեղեկություն չունեն, չգիտեն՝ ինչպես է բուլղարական զենքերը հասել Սիրիա: Նաեւ տեղեկացա, որ երկրի հատուկ ծառայությունները այս թղթածրարի վերաբերյալ հետախուզում են իրականացրել, սակայն այս մասին հստակ ոչինչ չասվեց, միայն հայտնի դարձավ, որ իրենք մերժում են իմ հրապարակումները: Այստեղ որոշ նրբություններ կան. եթե Բուլղարիայի կառավարության ներկայացրած տեսակետը քննենք, կտեսնենք, որ նրանք զենք են վաճառել այլ պետության, եւ տեղյակ չեն եղել, թե խաղաղ բնակչությանը սպանող զենքերը դեպի ո՞ւր են տարվում: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Բուլղարիան, ըստ էության, այս ամեն ինչ մեջ կողմ է, բայց այն գլխավոր կողմը չէ, Բուլղարիան դա արել է միջնորդների օգնությամբ:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Բաքուն այս քայլին դիմել, ահաբեկիչներին զենք վաճառելու դրդապատճառը ո՞րն է:

-Դժվար է այս հարցին պատասխանելը, քանի որ Ադրբեջանը ոչ թե ընկերությունների միջոցով է զենք վաճառել, այլ, իմ հիմնավոր տեղեկությունների համաձայն, պարզ է դառնում, որ Բաքուն զենքի այդ գործարքները կատարել է՝ գործադրելով ողջ պետական ապարատը: Իսկ զենքի փոխադրումն արվել է Silk Way ավիափոխադրողի միջոցով, որը պետական հովանավորչություն է վայելում: Բաքվին հաջողվել է զենքի փոխադրումն իրականացնել իր դեսպանատներին տրված արտոնություններով: Հայտնի է, որ գոյություն ունի այսպես ասած «դիվանագիտական թռիչք», որը զերծ է խուզարկումներից: Դա է պատճառը, որ Բաքուն խուզարկումներից զերծ եղող ավիաթռիչքներից է օգտվել ու զենք փոխադրել: Սա ամրագրում է այն տեսակետը, որ Բաքվի արած այս գործողությունները պետական մակարդակով են արվել: Այս ամենն ապացուցող փաստաթղթեր կան ինձ մոտ, որոնք հրապարակված են: Պարզ է, որ կողմերը չպիտի ընդունեն իրենց ներկայացվող մեղադրանքները, սակայն զենքն օգտագործողը պատերազմելու համար, ենթակա է միջազգայնորեն դատապարտման:

-Հետաքրքիր է, որ այս բացահայտումներից հետո Դուք հայտնվել եք Բաքվի «սեւ ցուցակում»

-Բաքվի իշխանությունների հետ ոչ մի կապ չունեմ.. Երեւի թե հայտնվել եմ այդ ցուցակի գլխավոր տեղերից մեկում (քմծիծաղում է), բայց ցայսօր չունեմ տեղեկություն:

-Ձեր հրապարակումները հայկական լրատվադաշտում մեծ արձագանք գտան: Մենք Ադրբեջանի հետ խնդիրներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ, եւ այս տեղեկությունները ցույց են տալիս, թե ինչ տեսակի պետության հետ գործ ունենք: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Բնականաբար, հետեւում եմ հրապարակումներին, լավ գիտեմ Արցախյան հակամարտության մասին եւ վստահ եմ, որ այս ապօրինի գործարքներից ստացված զենքից նաեւ հայերի դեմ է օգտագործել Ղարաբաղի սահմանի վրա:
Իմ եզրակացությունը հետեւյալն է՝ Բաքուն բոլոր դիվանագիտական միջոցները գործադրում է զենքի ապօրինի գործարքներ կատարելու համար, եւ զենքն էլ հաճախ հայերի դեմ է կիրառվում: