Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործանախարարների նիստին ելույթով հանդես եկած Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի՝ եվրաանդամկցության շուրջ բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Յունկերն ասել է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցված են, ստեղծված իրավիճակի պատճառով:
Յունկերը ավելացրել է, որ պաշտոնական Անկարան՝ մասնավորապես Էրդողանը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհաջող բանակցությունների ընթացքը ցանկանում է բարդել ԵՄ-ի վրա:
Յունկերի խոսքերով՝ Եվրոպան իրեն այնպես պետք է պահի, որ ցույց տա, որ անհաջող բանակցությունների մեղավորը, ոչ թե եվրոպական կողմն է, այլ հենց Էրդողանը:
Նշվել է, որ այժմ Թուրքիան «հսկայական քայլերով հեռանում է» Եվրոպայից:
Նա կարծիք է արտահայտել, որ Էրդողանը այժմ ակնկալում է, որ ԵՄ-ն կհայտարարի Թուրքիայի հետ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ