Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսախոսների թիվը կրճատվել է մինչեւ 50 մլն մարդ
25 տարում Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսախոսների թիվը կրճատվել է մինչեւ 50 մլն մարդ: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի կրթության եւ գիտության հարցերով կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը:
Նրա խոսքով՝ սա անդառնալի է, քանի որ ռուսերենը պահպանվել է միայն այնտեղ, որտեղ եղել է կրթության մաս: «Եթե այն պարտադիր է կամ պետական է համարվում, ինչպես Բելառուսում է, ապա խնդիր չկա: Ղրղզստանում հիմա պարտադիր է: Տաջիկստանը պատրաստ է ընդունել մեր մանկավարժներին, պատրաստ է, որ մենք ավելի շատ տաջիկ ուսանողներ ունենանք, եւ նրանք ռուսերեն սովորեն: Երկրներ կան, որտեղ ռուսերենի ահռելի պահանջարկ կա՝ Տաջիկստանը, Մոլդովան, Հայաստանը եւ Ղրղզստանը: Հիմա կարող է ինչ-որ բան լինել նաեւ Ուզբեկստանում»,- հավելել է Նիկոնովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

















































