ԱՄՆ դեսպանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «բութ գործիք» է անվանել
Հակառուսական պատժամիջոցները «բութ գործիք» են։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆը՝ նշելով, սակայն, որ դրանք անհրաժեշտ էին։
«Իմ կարծիքով՝ պատժամիջոցները բութ գործիք են։ Դրա հետ կապված ոչ մի հարց չկա, եւ դա բոլորն են հասկանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն անհրաժեշտ էն, որպեսզի անհամաձայնություն հայտնեն՝ «միջազգային իրավունքը խախտելու» հետ կապված։
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որը ենթադրում է ՌԴ տնտեսության դեմ որոշ հատվածային պատժամիջոցների ընդլայնում։ Մասնավորապես՝ այն կրճատում է ռուսական բանկերին ֆինանսավորման առավելագույն ժամկետը՝ հասցնելով 14 օրվա, իսկ նավթագազային հատվածի ընկերությունների ֆինանսավորումը՝ 60 օրվա (նախկինում 30 եւ 90 օր էր՝ համապատասխանաբար)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ